17:42 , 16 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ