Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն թոշակի է գնացել


16:54 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին տեղի ունեցած աուդենցիայի ժամանակ ընդունել է կարդինալ Տարչիզիո Բերտոնեին:

79-ամյա կարդինալն հոկտեմբերի 15-ին ավարտել է իր ծառայությունը Սուրբ գահի պետական քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ռադիո Վատիկանը»:

Տարչիզիոյի իրավահաջորդը՝ արքեպիսկոպոս Պիետրո Պարոլին, դեռ չի ժամանել ստանձնելու իր պաշտոնը:

Ինչպես բացատրել է Հռոմի պապը, նրա ուշացումը կապված է ոչ մեծ վիրահատական միջամտության հետ, որին պետք է ենթարկվեր: 

Նոր պետքարտուղար Պիետրո Պարոլին ծնվել է 1955թ.: Նա համարվում է Վատիկանի ամենափորձառու դիվանագետներից: 

Արքեպիսկոպոսն ազատ խոսում է իտալերեն, ֆրանսերեն ու իսպաներեն: