Վուդի Ալենը հայտնել է իր նոր ֆիլմի անվանումը


16:36 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վուդի Ալենը հայտարարել է, որ իր նոր ֆիլմը կկոչվի «Կախարդանք լուսնի լույսի ներքո» (Magic in the Moonlight)՝ հայտնում է Deadline-ը: Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի հարավում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քոլին Ֆերտն ու Էմմա Սթոունը: 

Ֆիլմում ներգրավված են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մարշա Գեյ Հարդենը, Այլին Էթկինսը, Խամիշ Լիկլեյտերը, Սայմոն Մակ-Բերնին և Ջեքի Ուիվերը: 

Սյուժեի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Հայտնի է, որ դա ռոմանտիկ կատակերգություն է, որի գործողությունները ծավալվում են 1920-ականներին՝ Ֆրանսիայի Լազուրե ափին: 

Ռեժիսորը ծրագրում է ֆիլմը ներկայացնել 2014թ.: Պրեմիերայի հստակ օրը հայտնի չէ: