Ամերիկացի 18-ամյա բասկետբոլիստը 180 մլն դոլարի պայմանագիր կկնքի


16:24 , 16 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Հիրավի խելահեղ գումարներ են շրջանառվում ամերիկյան սպորտում: Bleacher Report-ի տեղեկություններով, Adidas ընկերությունը պատրաստ է բազմամիլիոնանոց պայմանագիր առաջարկել ամերիկացի պատանի բասկետբոլիստ Էնդրյու Ուիգինսին, որն այս մրցաշրջանում հանդես է գալու NCAA ուսանողական լիգայի «Քանզաս» թիմում: Հաջորդ տարի 18-ամյա պատանին մտադիր է ընդգրկվել բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի թիմերից մեկում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ վերոնշյալ ընկերությունը պատրաստվում է 10 տարվա համագործակցության համար 140-180 մլն դոլար առաջարկել Էնդրյուին, ինչը, պարբերականի գնահատմամբ, խոշոր գործարք է դպրոցը նոր ավարտող տղայի համար: Այլ տեղեկություններով, պատանի տաղանդին փորձում է հրապուրել նաև Nike-ը: