16:12 , 16 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համեմատել է ծիրանի արտահանման վերաբերյալ իրենց ստացած պաշտոնական թվերն ու գյուղատնտեսության նախարարության հրապարակած թվերը և պարզել, որ նախարարությունն ուռճացնում է թվերը:
Օրերս գյուղատնտեսության նախարարությունում մթերումների վերաբերյալ քննարկման ժամանակ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարել էր, որ այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան 23 հազար տոննա ծիրան:
Հրաչ Բերբերյանը պնդում է, որ փոխնախարարը մոտ 2000 տոննայով ավելացրել է արտահանման իրական թիվը: Lragir.am-ի հետ զրույցում Բերբերյանն ասաց, որ մթերումների հետ կապված տարբեր կազմակերպություններից ու մաքսային ծառայությունից երկու օր առաջ ստացված թվերը փաստում են, որ այս տարի Հայաստանից արտահանվել է 21 200 տոննա ծիրան, այսինքն՝ փոխնախարարի հնչեցրած թվից մոտ 2000 տոննայով պակաս:
“Անհասկանալի է, թե ինչ շահագրգռվածություն ունի գյուղատնտեսության նախարարությունը, որ կեղծում է մաքսայինի թվերը”,- նշեց Հրաչ Բերբերյանը: