16:00 , 16 հոկտեմբեր, 2013FashionYan-ն այսօր կներկայացնի Եվրոպայի ամենահին նորաձևության տներից մեկի` Louis Vuitton-ի ստեղծման պատմությունը:
Louis Vuitton բրենդը ճանաչելի է դարձել շնորհիվ դիզայներ Լուի Վիտոնի արտադրած պայուսակների ու ճամպրուկների: Վիտոնը ծնվել է 1921 թվականին, ֆրանսիական Jura քաղաքում, որտեղից 1935 թվականին ոտքով անցնելով 400 կմ, հասել է Փարիզ:
Փարիզում Վիտոնը ուսման է անցնում ատաղծագործի մոտ և սկսում ճամպրուկներ պատրաստել: Շուտով նրա ճամպրուկները մեծ պահանջարկ են ունենում: Լուին անգամ դառնում է Նապոլեոն 3-րդի կնոջ անձնական ատաղծագործը: Որոշ ժամանակ անց` 1853 թվականին, Լուին բացում է իր սեփական արհեստանոցը, իսկ 1858-ին` ներկայացնում իր նոր ստեղծագործությունը` տափակ, թեթև և կողքից բացվող ճամպրուկ, որն իսկական հեղաշրջում է առաջացնում: Մինչ այդ, ճամպրուկնեը կլոր էին, բացվում էին միայն վերևից: Բացի այդ, Վիտոնի ճամպրուկները հնարավոր էր դարսել իրար վրա, ինչն իրերի տեղափոխությունը ավելի հարմարավետ էր դարձնում:
Այդ օրվանից Louis Vuitton բրենդը դառնում է ճանաչելի: Այն փորձում են կրկնօրինակել, ինչից խուսափելու համար LV -ն 1876 թվականին փոխում է ճամպրուկների գույնը` բեժ-ի ու շագանակագույնի: 1888 թվականին ճամպրուկները սկսում են պատրաստել կտորից` վանդակավոր նախշերով, իսկ մեզ հայտնի նախշը`LV տառերի գրությամբ, ճամպրուկների վրա հայտնվում է 1896-ից միայն, երբ բրենդի հիմնադիր Լուի Վիտոնը մահացած էր, և
նրա հիմնած արհեստանոցը ղեկավարում էր որդին`Ժորժ Վիտոնը: Վերջինս Louis Vuitton բրենդը դարձրեց միջազգային` տարբեր երկրենրում ակտիվորեն ցուցադրությունների մասնակցելով:
1914 թվականին Ելիսեյան դաշտերում բացվում է Louis Vuitton Building ֆիրմային խանութը, որը դառնում է աշխարհում ամենախոշորը` ճանապարհորդական պայուսակների վաճառքի գծով:
Մինչ Առաջին աշխարհամարտը, Louis Vuitton խանութներ են բացվում նաև Լոնդոնում, Բոմբեյում, Վաշինգթոնում, Նյու Յորքում, Բուենոս Այրեսում: Ժորժ Վիտոնի մահից հետո, Louis Vuitton-ը 1936թ. անցնում է նրա որդու` Գաստոն Վիտոնի ձեռքը: Հենց նրա ղեկավարած տարիներին ընկերությունն ընդլայնում է իր տեսականին` արտադրելով ուղեբեռ տեղափոխվելու հետ կապված գրեթե ամեն տեսակի պայուսակ:
Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում Louis Vuitton-ի գործունեության վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել: Պատերազմի ավարտից հետո ընկերությունը ստիպված էր երկար աշխատել`
իր երբեմնի համբավը վերկանագնելու համար:
1989 թվականին Louis Vuitton-ն արդեն 130 խանութ ուներ: 1990-ականներին ընկերությունը գլխավորում է Իվ Կարշելը, իսկ 1997-ին` Մարկ Ջեյկոբսը: Հենց նրա շնորհիվ 1998 թ. LV -ն թողարկեց իր առաջին պրետապորտե հավաքածուն, զարդեր, կոշիկներ և ժամացույցներ:
Ինչպես 150 տարի առաջ, այսօր էլ Louis Vuitton-ի ճամպրուկները պատրաստվում են ձեռքով, որի վրա ծախսվում է մոտ 30 ժամ: Ընկերությունը երբեք զեղչային ակցիաներ չի անում և չի վաճառում իր ապրանքը duty-free խանութներում: