16:18 , 16 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանում Սնոուդենի համար աշխատանք գտնելու հարցն օրակարգում է և մոտակա ժամանակներս հարցը կլուծվի։
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Սնոուդենի շահերը ներկայացնող Անատոլի Կուչերնան։
«Այդ հարցն օրակարգում է և մոտակա ժամանակներս մենք կլուծենք այն»,– նշել է նա։
Նա նաև նշել է, որ Սնոուդենի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումը դեռ չի քննարկվել։