15:53 , 16 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի ՆԳՆ-ն և Ռուսաստանում երկրի դեսպանատունն ուշադիր հետևում են 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովի գործին։
Այդ մասին ԱՊԱ գործակալությանն ասել է ՌԴ-ում Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Էլդար Սամեդովը։
Սամեդովը նշել է, որ Օրհան Զեյնալովը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և գրանցված է Սեյֆալի գյուղում։
Անդրադառնալով պնդումներին, թե Զեյնալովը սպանության համար հետախուզվում է նաև Ադրբեջանում, պաշտոնյան նշել է, որ դա կեղծ տեղեկություն է. «Օրհան Զեյնալովն Ադրբեջանում որևէ հոդվածով հետախուզման մեջ չի եղել»։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև խոսել է Օրհան Զեյնալովի ձերբակալության տեսանյութի մասին։ «Օրհան Զեյնալովը խոստովանել է հանցանքը։ Նրա գործողությունների պատճառով այսօր Մոսկվայում հազարավոր ադրբեջանցիներ են տառապում։ Եթե Օրհան Զեյնալովի մասնակցությունն այդ հանցագործությանը չապացուցվի, ապա հնարավոր կլինի բողոքել հեռուստատեսությամբ այդ կադրերը ցուցադրելու համար։ Նրա քայլերը ողջ երկրում մեծ աղմուկ էին բարձրացրել։ Մոսկվայի այն շրջանի բնակիչները, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, զայրացած էին, և նրանց պետք էր հանգստացնել»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ