Վրաերթի ենթարկված կենգուրուն վազել է դեղատուն


15:47 , 16 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կենգուրուն մտել է քաղաքի օդանավակայանում գտնվող դեղատուն, գրում է The Blacktown Sun թերթը:

Կենգուրուն դեղատուն է մտել այն բանից հետո, երբ ավտոմեքենան անցել է նրա ոտքերի վրայով: Վայրի բնության պահպանության կամավորները, զննելով կենդանուն, տեղեկացրել են, որ լուրջ վնասվել են եղունգները:

Կենդանին դեղատանը որոշ ժամանակ է անցկացրել նախքան անասնաբույժի մոտ տեղափոխվելը: Օդանավակայանի մամուլի քարտուղար Աննա Ջիլեթը նշել է, որ կենգուրուն կարող էր հանգիստ դուրս գալ դեղատնից, սակայն սպասել է մինչեւ կամավորների ժամանումը: