15:34 , 16 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Գերմանացի գիտնակններին հաջողվել է ինտերնետի արագության փոխանցման նոր ռեկորդ սահմանել` վայրկյանում 100 մբ արագություն:
Ինչպես հաղորդում է die Welt գերմանական պարբերականը` Գերմանիայի Կարլսրուե տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին հաջողվել է նոր համշխարհային ռեկորդ սահմանել անլար ցանցերի ոլորտում: Կատարելագործված տեխնոլոգիաների միջոցով գիտնականները կարողացել են տվյալների փաթեթը փոխանցել վարկյանում 100 մբ արագությամբ և 237.5 գՀց հաճախականությամբ:
Այս նվաճումը թույլ կտա գերարագ ինտերնետը հասանելի դարձնել հեռավոր վայրերում ևս` միաժամանակ կրճատելով մանրաթելային ինտերնետ կապի համար ծախսվող ֆինանսական միջոցները:
Հարկ է նշել նաև, որ այս նոր տեխնոլոգիայի միջոցով տեղեկատվության փոխանցումը հասանելի է անգամ 20 մետր հեռավորությունից: