Ճգնաժամի պատճառով լքվածության է մատնվել Միշել Օբամայի այգին


14:51 , 16 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ճգնաժամի պատճառով ԱՄՆ նախագահի վարչակազմը կրճատել է այգու ծախսերը, որը Սպիտակ տան հարևանությամբ կառուցել է առաջին տիկին Միշել Օբաման, գրում է ДНИ.ru-ն։

Այգին շարունակում են ջրել, սակայն ոչ ոք չկա բերքը հավաքելու համար։ Աշխատակիցներն արձակուրդ են ուղարկվել։ Հասունացած պտուղները դառնում են սկյուռերի և աղվեսի կերակուր, որոնք ապրում են Սպիտակ տան տարածքում։

Բանջարեղենը թափվում է և փտում, իսկ կարտոֆիլն ուտում են որդերը։ Բյուջետային ճգնաժամի պատճառով նախագահի աշխատակազմը կորցրել է արդեն մի քանի կիլոգրամ բարձրորակ բանջերեղեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ