14:26 , 16 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Երեքշաբթի երեկոյան անհայտ անձանց կողմից Մոսկվայում ծեծի է ենթարկվել Ռուսաստանում Նիդերլանդների դեսպանի օգնականը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն է հայտնել մայրաքաղաքի ոստիկանության անանուն աղբյուրը:
Հաղորդագրության համաձայն, «օտարերկյա քաղաքացին դիմել է ոստիկանություն, հայտնելով թե ծեծի է ենթարկվել անհայտ անձնանց կողմից, ինչից հետո իր մոտ են թողել սրտիկ և ԼԳՏԲ հապավումով գրություն»:
Նիդերլանդների արտգործնախարարությունն արդեն ծանոթ է միջադեպի հանգամանքներին և այդ երկրում ՌԴ դեսպան Ռոման Կոլոդկինին կանչել է գերատեսչություն միջադեպի առնչությամբ պարզաբանումներ տալու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ