14:20 , 16 հոկտեմբեր, 2013
Բիրուլյովոյի դեպքերը ինչ-որ չափ կկանգնեցնեն արտագաղթը: Մտածելու առիթ է ստեղծվում, գնալ և վտանգի շորշոփի ներքո աշխատել (100) Ռուսաստանում, թե աշխատել (50) Հայաստանում գիտակցելով, որ որոշակի ապահովություն դեռ կա, ոտքերի տակ հող է փրփուրի փոխարեն:
Եվ մի ակնարկ, այդ (100) -ից նվազագույնը (30)-ը այսպես թե այնպես ծախսվում է գոյատևման կարիքներին:
Ներկայումս Հայաստանում նկատվում է կադրային դեֆիցիտ, իսկ սուղ մասնագիտական ոլորտներում վիճակը առավել ծանր է: Յուրաքանչյուր ասպարեզից մնացել է տարեց հասակի երկու - երեք իրական, որակավորված մասնագետ, ով գիտի իր անելիքը, ով փորձ ունի: Իսկ նոր կադրեր չեն պատրաստվում: Մնում է մաղթել առողջություն և երկար տարիների կյանք մեր վարպետներին և հույս ունենալ, որ վերջիններն էլ չեն մեկնի մեր Օջախից: