Մեծ Բրիտանիայում ամեն 5-րդ ամուսնությունը կեղծ է


14:00 , 16 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում գրանցվող յուրաքաչնյուր 5 ամուսնություններից 1-ը կեղծ է, գրում է SkyNews-ը՝ հղում անելով ամուսնության գրանցման կենտրոնների մեկի ղեկավար Մարկ Ռիմերին:

Նրա խոսքով, վերջին 3 տարիներին բացահայտված ֆիկտիվ ամուսնությունների թիվը եռապատկվել է՝ հասնելով 1800-ի:

Ռիմերի խոսքով, կեղծ ամուսնությունների նպատակը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալն է: Նա նշում է, որ պաշտոնական թվերը միայն այսբերգի երեւացող մասն են:

Ամեն տարի Անգլիայում եւ Ուելսում գրանցվում է 173 հազար քաղաքացիական ամուսնություն, որից 15 հազարը կեղծ են: Այս թիվը 10 անգամ ավելի շատ է պաշտոնական թվերից: