13:54 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երևանում Թամանյանի արձանի դիմացից այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային այլասերության երթ, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են հետ կանչել գենդերային հավասարության մասին օրենքը:
Գենդերային հավասարության դեմ պայքարի էր դուրս եկել նաև «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքը դեմ է հայկական ավանդույթներին:
Մեզ հետ զրույցի ժամանակ, Անի Զախարյանին մոտեցավ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը և հայտարարեց, որ Անի Զախարյանը պղծություն է քարոզում:
Հիշեցնենք, որ Անի Զախարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի հարգում այն աղջիկներին, որոնք 26 տարեկանից հետո սեռական կյանքով չեն ապրում:
Մանրամասները՝ տեսանյութում: