13:40 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ ազգային թիմի ֆուտբոլիստները ցանկանում էին անպայման հաղթել Իտալիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որն արդյունքում ավարտվեց ոչ-ոքի` 2:2:
«Ցանկանում էինք հաղթել: Խաղի ընթացքում երկու անգամ առաջ անցանք հաշվում: Եթե ավելի ճկուն խաղ ցուցադրեինք պաշտպանության գծում, կարող էինք բաց չթողնել հաղթանակը:
Մենք շատ կարևոր միավորներ կորցրեցինք և չկարողացանք պայքարել խմբում երկրորդ տեղ զբաղեցնելու համար»,- նշել է դարպասապահը: