13:25 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` Իտալիա-Հայաստան հանդիպման հաշիվն օրինաչափ է:
«Իտալիայի ընտրանու դեմ խաղն անչափ դիտարժան ստացվեց: Իսկ արդյունքը օրինաչափ եմ համարում:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Հայաստանի հավաքականն ավելի հաջող է խաղում արտագնա հանդիպումներում, ապա նշեմ, որ մեր ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է, ինչը մենք ավելի շատ կիրառում ենք արտագնա հանդիպումներում»,- ասել է ազգային թիմի գլխավոր մարզիչը: