Հարավային Օսիան Մաքսային միությանը միանալու ցանկություն է հայտնել


13:18 , 16 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հարավային Օսիան ցանկանում է շարունակել Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին։

Նախագահը կարծում է, որ դա կարող է շահավետ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Օսիայի համար։

«Այս հարցը քննարկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։ Որոշվել է, որ պետք է աշխատանքային խմբեր ստեղծել այդ հարցի մշակման համար»,- նշել է Տիբիլովը։

Հարավային Օսիայի նախագահը հիշեցրել է նաև նախորդ տարվա մարտին ստորագրված ապրանքների վաճառքի ռեժիմի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը վավերացվել է Հարավային Օսիայի խորհրդարանի կողմից։ Սակայն մինչ այժմ գտնվում է Ռուսաստանի Պետդումայի կողմից վավերացման փուլում։ Այդ գործընթացից հետո այն օրինական ուժ կստանա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ