13:06 , 16 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ որոշում եմ. Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից», -ասված է հրամանագրում, փոխանցում են նախագահի լրատվական ծառայությունից: