12:54 , 16 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ մամլո ծառայությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել` 08.53-ին:
Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ 8 քմ մակերեսով և ծխախոտների վահանակը: