12:35 , 16 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Բեքհեմների ընտանիքն արդեն վաճառել է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող իր առանձնատունը։ Սակայն բացի տանից, դիզայներ Վիկտորյան և հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել են աճուրդում վաճառել նաև իրենց իրերը, գրում է loveradio.ru-ն։
Որոշելով վաճառել իրենց առանձնատունը՝ նրանք հասկացել են, որ բոլոր իրերը հնարավոր չի լինի տեղավորել նոր, ոչ այնքան մեծ տանը։ Որոշ իրեր նրանք տեղափոխել են Կալիֆոռնիա, որոշ իրեր տվել բարեկամներին, սակայն միևնույն է իրերը շատ են։
Վիկտորյայի մոտ հիանալի գաղափար է առաջացել՝ վաճառել բոլոր ոչ անհրաժեշտ իրերը բարեգործական աճուրդում, որտեղից ակնկալում է ստանալ մի քանի հազար ֆունտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ