12:23 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ես շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա»: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում՝ ներկայացնելով «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում են շնորհակալություն ասել մեր կողմնակիցներին: Տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և նա անպայման կլինի Գեորգի Մարգվեշավիլին: Մենք իրականում եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես և մենք, և սա ձեր հայրենիքն է: Վրաստանն ունի խնդիրներ: Մենք ունենք կորսված տարածքներ, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից դուք ծագում եք: Հույս ունեմ, որ մենք բոլորս կհաղթահարենք դա և արժանապատվորեն կկանգնենք վերականգնման ճանապարհին»,- հայտարարել է Իվանիշվիլին: