12:17 , 16 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Իտալական La Gazzetta dello Sport-ի առավոտյան համարը լույս է տեսել Իտալիա – Հայաստան խաղի մանրամասն վերլուծությամբ:
Գնահատելով ֆուտբոլիստների և ընդհանուր թիմի խաղը՝ իտալացի սպորտային վերլուծաբաններն արդյունքում ավելի բարձր են գնահատել Հայաստանի ընտրանու խաղը, տալով մեզ 6, քան իտալացիները՝ 5:
Անդրադառնալով առանձին ֆուտբոլիստներին՝ Gazzetta dello Sport-ը Սկուդրա Աձուրայի կազմում առանձնացրել է հարձակման գծի երկու ֆուտբոլիստների՝ Բալոտելիին` 7 և Ինսինյեին, նույնպես 7, սակայն վերջինս ընդգծել է, որպես իտալացիների կազմի լավագույն ֆուտբոլիստը:
Իր հերթին Հայաստանի կազմում ամենաբարձր միավորը ստացել է մեր ընտրանու և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ նույնպես 7: Իտալացի մեկնաբանները մասնավորապես գրել են. «Մենք գիտեինք, թե ինչ կարող ենք ակնկալել նրանից և երիտասարդ Մխիթարյանը ստիպեց տանջվել մեր պաշտպանության գծի ֆուտբոլիստներին: Այդ բարդ բաղաձայններով ազգանվամբ ֆուտբոլիստը , անհաղթահարելի էր մեր «խղճուկ» պաշտպանության համար»:
Մեր թիմի մյուս ֆուտբոլիստները գնահատվել են հետևյալ կերպ՝ Բերեզովսկի 6, Մկոյան 5, Հարոյան 5,5, Արզումանյան 5,5, Հայրապետյան 5, Հովհաննիսյան 6, Եդիգարյան 5,5, Մկրտչյան 6, Օզբիլիս 6, Մխիթարյան 7, Ղազարյան 6, Մովսիսյան 6,5, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան 6,5: Ի դեպ, Չեզարե Պրանդելլին արժանացել է միայն 5 բալի:
