11:19 , 16 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանը երեկ կեսօրին ռմբակոծության է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «Դամասկահայ լրատու» Facebook-յան էջը, առաջնորդարանի շենքը հրասանդի երկու հարված է ստացել։ Վնասները միայն նյութական են։
Այս շենքը հարձակման էր ենթարկվել նաև սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ ականի պայթյունից վնասվել էին շենքի 3-րդ հարկն ու հարակից Լույս և Փարոս վարժարանները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ