10:34 , 16 հոկտեմբեր, 2013
Երեկ, երբ ամփոփում էի 14.10.2013-ի ֆեյսբուքը, մտածում էի, որ Զորի Բալայանի մասին այլևս չեմ գրի: Բայց սխալվեցի: Մարդիկ չէին մոռացել Զորի Բալայանին ու թեժ քննարկումներ էին կազմակերպում, բայց որտեղ նայում էիր տարբեր մարդիկ նույն բանն էին քննարկում: Գոնե մտքերի զարգացում լիներ, բայց չէ նույն միտքը անընդհատ շրջանառում են: Խորհուրդ եմ տալիս նայել Զարի Բալայանի մեկնաբանությունները այդ հարցի շուրջ, գուցե նոր մտքեր առաջանան:
Բայց երեկ իհարկե միայն Զորի Բալայանով կյանքը չվերջացավ: Հիշո՞ւմ եք Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին, որին Քեմբրիջում չէին ասել, որ կրակի հետ խաղալը վտանգավոր է: Եթե հիշում եք ուրեմն ձեզ կհետաքրքրի` նրան ու իր ընկերներին երեկ համաներումով ազատեցին հենց դատարանի դահլիճից: Բայց այդ տղու և՛ ձերբակալվելը և՛ հացադուլը և՛ ազատ արձակվելը լայն տարածում չգտան, որովհետև դա քաղաքական չէր, իսկ մարդիկ, որոնք ուզում էին նույնիսկ այդ դեպքը քաղաքականացնել զգացին, որ չեն կարողանա ու ետ կանգնեցին այդ մտքից: Արամին ու իր ընկրեներին էլ ասենք բարի վերադարձ ազատություն ու շարժվենք առաջ:
Երեկ Հայաստանի Ազգային Հավաքականը 2:2 խաղաց Իտալիայի Հավաքականի հետ: Զարմանալի է , բայց մինչև հանդիպման սկիզբը, ֆեյսբուքահայությունը այդքան ինտեսնիվ չէր խոսում ֆուտբոլի մասին: Իսկ հանդիպումից 30 րոպե առաջ բոլորը մոռացան իրենց խնդիիրների մասին ու սկսեցին խոսել ու ապրել ֆուտբոլով: Շնորհավորում եմ մեր հավաքականին ու մեզ` լավ խաղ էր: Բայց պետք է նշեմ` Իտալիայում գտնվող մեր երկրպագուներին, որոնք այնպես էին երկրպագում, որ լռեցրել էին Իտալացիների Ֆաներին: