10:17 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ»-ին, անցած կիրակի Արխանգելսկի «Ձմեռային այգի» սրճարանում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են հանցավոր աշխարհի ղեկավարների հավաքը:
Օպերացիան անցկացվել է տեղի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանային բաժնի ու ՍՈԲՐ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով:
21 ձերբակալվածներից 4-ը Ռուսաստանում էին գտնվում ապօրինի: Ձերբակալվածների թվում է նաև «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը, որը հայտնի է որպես Ահմեդ Ինգուշ կամ Ահմեդ Սուտուլի անունով: Վերջինս հոկտեմբերի սկզբին իր մասին հիշեցրել էր՝ Մոսկվայում ծեծի ենթարկելով 31-ամյա «օրենքով գող» Գևորիկ Նեֆտեկամսկուն (Գևորգ Գրիգորյան):