Բյուջետային ճգնաժամը ԱՄՆ նախագահի վարչակազմին զրկել է բարձրորակ բուսական սննդից


09:54 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ բյուջետային ճգնաժամը հարվածել է նաև Սպիտակ տան բանջարանոցին: Վարչակազմը կրճատել է բանջարանոցի համար հատկացվող ծախսերը: Այն ստեղծվել էր Սպիտակ տանը կից՝ առաջին տիկին Միշել Օբամայի կողմից: 

Այժմ բանջարանոցում միայն ջրում են մարգերը, սակայն բերքը չեն հավաքում: Դա կապված է այն բանի հետ, որ բյուջետային ճգնաժամի պատճառով Սպիտակ տան շատ աշխատակիցներ, ովքեր սովորաբար ինքնակամ հավաքում էին հասած բանջարեղենը, ուղարկվել են հարկադիր արձակուրդի: Այժմ հասուն բանջարեղենով սնվում են սկյուռներն ու աղվեսները՝ հայտնում է Lenta.ru-ն:

Ճգնաժամի պատճառով նախագահի վարչակազմն արդեն մի քանի կիլոգրամ բարձրորակ բանջարեղեն է կորցրել:

Հիշեցնենք, որ 2009 թվականին առաջին տիկինը որոշում էր ընդունել Սպիտան տան խոհանոցում սեփական բանջարանոցում աճեցված մթերքներ օգտագործել: Նախագահի ընտանիքը սկսել էր սնվել ավելի առողջ սննդով՝ օրինակ ծառայելով ամերիկացիներին: