09:40 , 16 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Լոնդոնի ոստիկանները տուգանել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին սխալ կայանած մեքենայի համար, գրում է vesti.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մոտ: Քլինթոնն այցելել էր այնտեղ որպես ինստիտուտի կողմից շնորհվող հեղինակավոր մրցանակի դափնեկիր:
Կայանատեղիներն այդտեղ վճարովի են, իսկ նախկին պետքարտուղարի «Մերսեդեսը» շենքի մոտ կանգնած է մնացել մոտ 45 րոպե: Մեքենային է մոտեցել տեսուչը և, չնայած Քլինթոնի թիկնապահների հորդորներին, 80 ֆունտ ստեռլինգի տուգանք է նշանակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ