09:51 , 16 հոկտեմբեր, 20131 Անջելինա Ջոլիի ոտքը

Անջելինա Ջոլիի ձախ ոտքը իսկական ֆուրոր առաջացրեց, երբ դերասանուհին 2012 թ.-ի փետրվարին սև Վերսաչե հագած ներկայացավ Օսկարի մրցանակաբաշխության արարողությանը: Ամեն անգամ լուսանկարվելիս նա այնպիսի դիրքով էր կանգնում, որ ազդրին հասնող գրգռաճեղքից ցուցադրում էր ոտքը: Նրա ոտքի շուրջ անմիջապես մեմեր ստեղծվեցին, որոնք համաճարակի պես տարածվում էին համացանցում: Տարբեր մեմերում նրա ոտքը ում ասես որ չէին կցում` սկսած Բրյուս Լիից մինչև Ազատության արձան:
2 Մկքայլան տպավորված չէ

Թեպետ ԱՄՆ-ի մարմնամարզուհի Մկքայլա Մարոնին ոսկե մեդալ շահեց 2012 թ.-ի Օլիմպիական խաղերում, նրա զայրույթի և հիասթափության պահը մեմ դարձավ: Մկքայլայի դեմքի անտարբեր արտահայտությունը օգտագործվում էր ամենատարբեր լուսանկարներում, այդ թվում` լուսնի, Սիստինյան Տաճարի և iPhone 5-ի:
3 Լուսնային օլիմպիական օղակը

2012 թ.-ի Օլիմպիական խաղերի ժամանակ արված այս լուսանկարը ևս լայն տարածում գտավ համացանցում: Լուսինն ասես վեցերորդ օլիմպիական օղակը լինի, որը ծառանում է Լոնդոնի Թաուեր Բրիջն ի վար:
4 Կատվաձուկը ցնցեց հանգստացողներին

Այս հրաշալի լուսանկարում պատկերված են սարսափահար դեմքերով կանայք, ովքեր լուսանկարվել են կատվաձկան մոտ: Սա տարվա ամենահիշարժան լուսանկարներից է, որը լայն տարածում է գտել համացանցում:
5 Արջն ընկնում է ծառից

Ծառից ընկնող արջի այս առանձնահատուկ լուսանկարը արվել է Կոլորադոյի համալսարանի մոտակայքում, երբ արջին թմրեցնող դեղ էին ներարկել այն բանից հետո, երբ այն մագլցել էր ծառի վրա:
6 Ծիծաղելիորեն ֆոտոգենիկ տղան

Քրտնած ու հոգնած վիճակում, ահագին տարածություն վազելուց հետո մեզնից շատերը կխուսափեին տեսախցիկից , սակայն ֆոտոգենիկ Զեդի Լիթլը չզլացավ տեսախցիկի առաջ ցուցադրել իր զմայլելի ժպիտը:
7 Վիթխարի կապույտ ակնախնձորը

Այս վիթխարի կապույտ ակնախնձորը, որը հայտնվել է Ֆլորիդայի ավազոտ լողափին, բուռն հետաքրքրության և քննարկումների առարկա դարձավ: Աչքն, ամենայն հավանականությամբ պատկանել է թրաձկան, սակայն մենք կգերադասեինք մտածել, որ այն այլմոլորակայինի աչք է:
8 Ֆելիքս Բոմգարտների ցատկը
Միլիոնավոր մարդիկ նայել են Ֆելիքս Բոմգարտների ապշեցուցիչ ցատկը: Դա Թվիթերում ամենաքննարկվող թեման էր: Այս շշմեցուցիչ լուսանկարում պատկերված է, թե ինչպես է Բոմգարտները սկսում իր վայրէջքը:
9 Սփեյս Շաթլի (տիեզերական մաքոք) վերջին թռիչքը
«Ինդեվր» սփեյս շաթլի վերջին թռիչքը դեպի Կալիֆոռնիայի գիտական կենտրոնում գտնվող իր հանգրվանը: Այս սփեյս շաթլն անցնում էր տեսարժան վայրերով, ինչպիսին է օրինակ Ոսկե Դարպասների կամուրջը:
10 Օբամայի հաղթական գրկախառնությունը

Թվիթերում լայն տարածում գտած, ինչպես նաև Ֆեյսբուքում ամենաշատ լայքեր ստացած լուսանկարը Օբամայի այս լուսանկարն է, որում նա գրկախառնվում է իր կին Միշելին: Այն տեղադրվել է Թվիթերում «4 տարի ևս» գրառումով այն ժամանակ, երբ հրապարակվեց 2012 թ.-ի ընտրություններում նրա հաղթանակի մասին լուրը: