Խորհուրդներ ամեն օրվա համար


09:49 , 16 հոկտեմբեր, 2013

Արթնանալուն պես մտովի քաջալերե’ք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:

Հայելուն նայելով` ժպտացե’ք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե’ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատե’ք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:

Ամեն հարմար առիթով մարդկանց լավությու’ն արեք, ինչ-որ հաճելի բան ասե’ք կամ ուղղակի ժպտացե’ք, եթե նույնիսկ անծանոթ եք:

Սովորություն դարձրե’ք ամեն երեկո բարձրաձայն ասել. «Ես ներում եմ բոլորին, ովքեր նեղացրել են ինձ: Ներում եմ ինձ այն ամենի համար, ինչ իմ մեղքով է եղել»:

Օգտվե’ք երևակայության ուժից. հարմար նստե’ք, թուլացե’ք և շատ տեսանելի պատկերացրե’ք, որ հասել եք այն ամենին, ինչ ուզում եք` ամուր առողջություն, երկար, երջանիկ կյանք, հաջողություններ աշխատանքում:

Ամեն հարմար պահի ուրախ երգե’ք, նույնիսկ պարե’ք:

Եթե հիվանդ եք, քնելուց առաջ մտածե’ք առողջանալու մասին. «Վնասված է միայն այն գործիքը, որից օգտվում եմ: Իմ հոգևոր «եսը» առողջ է և քնիս մեջ առողջացում կբերի իմ մարմնին»: