06:39 , 16 հոկտեմբեր, 2013
Այսօր պատահմամբ ինձ հաջողվեց դիտել ուկրաինական "Փառաջանով" ֆիլմը` ամռանը չկարողացա "Ոսկե ծիրանում" տեսնել այն: Շնորհավորում եմ Ելենա Ֆետիսովային եւ Սերժ Ավեդիկյանին: Շնորհավորում եմ նաեւ բոլորիս` առանց կեղծ պաթոսի եւ գավառական հրավառությունների ստեղծվեց լավ ֆիլմ հայ հանճարի մասին: Տեղ-տեղ`շատ լավ: Ու նաեւ առանց մեզ ստեղծվեց: Ֆիլմում կա Կիեւն ու Թիֆլիսը, բանտն ու Փարիզը, կա Մաստրոյանին ու Սվետլանան`չկա Հայաստանը: Դա պատահական չէ` Հայստանն անգամ չի նշում Փառաջանովի գալիք 90-ամյակը որեւե ֆիլմով, ինչպես ֆիլմ չտվեց Փելեշյանին, այս տարի նրա 75-ամյակին: Դե սա էական չէ: Նախորդ տասնամյակում բազմաթիվ վավերագրական ֆիլմեր են արվել Փառաջանովի մասին: Այս տասնամյակում արդեն նկարահանվում են նրա մասին խաղարկային ֆիլմեր` եւ սա միայն սկիզբն է:
Ո՞վ է այսօր հիշում Փարաջանովի դահիճներին ու Փելեշյանին մատնողներին ու տանջողներին: Ո՞վ է վաղը հիշելու այսօրվա գողերին ու մարդասպաններին: Կհիշեն Փարաջանովին ու Փելեշյանին:
