Առաջ չէինք էլ երազի, որ Հայաստանի ընտրանին Իտալիայի հետ կարող է խաղալ հաղթանակի համար


02:34 , 16 հոկտեմբեր, 2013

Մեր հավաքականն այսօր արժանապատիվ հանդիպում անցկացրեց: Կեցցեն տղաները: Իհարկե, բոլորս սպասում էինք հաղթանակի, և այն շատ մոտ էր, սակայն չպետք է մոռանանք, որ հինգ տարի առաջ երազում անգամ չէինք մտածի, որ Հայաստանի ընտրանին Իտալիային հյուրընկալվելիս կարող է խաղալ հաղթանակի համար: 
Հիմա պետք է դեմքով շրջվել դեպի հաջորդ՝ Եվրո 2016 ընտրական ցիկլը, որտեղ մեր շանսերը շատ ավելի մեծ են լինելու: Իսկ այս մեկ տարին օգտագործել՝ ուժեղացնելու պաշտպանությունն ու մարզչական նոր մտահղացումների արարման համար: