Մեր հակասական հավաքականը... Անհավանական մի բան է՝ նման հեքիաթի


01:27 , 16 հոկտեմբեր, 2013

Այսօր հրաշք տեղի ունեցավ: Մերոնք անգամ կարող էին իտալացիներին հաղթել:
Անհավանական մի բան է՝ նման հեքիաթի:
Հա, խոսքը նույն Հայաստանի հավաքականի մասին է, որը կարող էր աշխարհի առաջնության ուղեգրի հավակնել, բայց սեփական հարկի տակ պարտվեց Մալթայի ընտրանուն::
Խոսքը նույն հավաքականի մասին է, որն արտագնա խաղերում հաղթում է եվրոպական ուժեղ հավաքականներին՝ սեփական հարկի տակ պարտություններ արձանագերելով:
Մենք ունենք լավ հավաքական, որի հաղթանակը, ցավոք, այս անգամ եւս եզրափակվեց բարոյական էֆեկտով:
Մենք ունենք հաղթանակներ տանող, բայց հաղթողի հոգեբանություն չունեցող հավաքական...