00:50 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում ավարտվեց Իտալիա - Հայաստան խաղը:
Մեր հավաքականը հերթական անգամ ապացուցեց, որ կարող է հավասար պայքար մղել նույնիսկ Իտալիայի հավաքականի դեմ մրցավեճում:
Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: «Ռոմա»-ի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին 24-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը կրկին առաջ անցավ հաշվում: Հենրիխ Մխիթարյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց Ֆրեդերիկո Մարկետիի դարպասը: Իտալիայի ընտրանին երկրորդ անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարիո Բալոտելին:
Իտալիա - Հայաստան` 2:2
0:1 Մովսիսյան (5), 1:1 Ֆլորենցի (24), 1:2 Մխիթարյան (71), 2:2 Բալոտելի (76)