00:41 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սպիտակ տունը հերթական անգամ մերժել է հանրապետականների նախապատրաստած բյուջետային փոխզիջման ծրագիրը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
ԱՄՆ նախագահի վարչակազմում նշել են, որ հանրապետականների այդ առաջարկությունը չափից դուրս «նեղ կուսակցական է», ուստի չի կարող որպես փոխզիջում ընդունվել:
«Ցավոք սրտի, Ներկայացուցիչների պալատի հանրապետականների վերջին առաջարկությունը միակողմանի փորձ է աջակցելու համար պահպանողականների փոքրիկ խմբին, ովքեր իրենք էլ հրահրեցին shoutdown-ը»,- ընդգծել են Սպիտակ տանը: