Ջենիֆեր Լոպեսը և Քասփեր Սմարթը բաժանվում են


23:41 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ըստ երևույթին 44-ամյա Ջենիֆեր Լոպեսը որոշել է բաժանվել իր 26-ամյա զուգընկերոջից` Քասփեր Սմարթից:

Վերջին անգամ պապարացիները զույգին միասին տեսել են մոտ մեկ ամիս առաջ` Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Ըստ լուրերի` նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Ամռան սկզբին երգչուհին մի քանի շաբաթով հեռացել էր Սմարթից:

«Վերջերս Ջենը շատ հոգնած և տխուր տեսք ունի: Նա կարծում է, որ Քասփերի նկատմամբ կիրքը մարել է: Եվ եթե նախկինում Ջենիֆերը չէր ցանկանում ինքն իրեն դա խոստովանել, ապա այսօր նրա սիրտը պատրաստ է տալ շատ հարցերի պատասխաններ»,- զույգին մոտ աղբյուրի խոսքերն է մեջբերում Radar Online կայքը: