22:26 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հերքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ տարածված լուրերը և Օզիլին անվանել է լավագույններից մեկը:
Daily Star-ի հաղորդմամբ, մանչեսթերյան ակումբները հետաքրքրված են եղել Ինյեստայի ծառայությունով:
«Ցանկանում եմ մնալ «Բարսելոնա»-ում մինչ կարիերայիս ավարտը: Ակումբը գիտի, թե ինչ եմ ես ուզում:
Զարմացած եմ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության որոշումից: Հիմա Մեսութ Օզիլը լավագույն կիսապաշտպաններից մեկն է, չնայած, որ տեղափոխվեց Անգլիա»,-հայտարարել է 29-ամյա իսպանացին: