Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Լիոնում


22:19 , 15 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Փարիզից մեկնել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել  Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի և Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լիոնի գործընկեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ համագործակցության ներկա մակարդակին եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Երեւանի եւ Լիոնի միջեւ արդեն 20-ամյա փոխգործակցությանը: Նշվեց, որ քաղաքների միջեւ ձեւավորվել են գործակցության ավանդույթներ, սակայն միաժամանակ առկա է նաեւ հարաբերութունների զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցները գոհունակությամբ նկատեցին, որ պարբերաբար փոխայցելություններն ու հանդիպումները օգնում են գործակցության նոր ուղղություններ բացահայտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ