22:13 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
72-ամյա տղամարդը մենակ է մնացել անտառում, երբ եղջերվի որսի ժամանակ շեղվել է ճանապարհից: Ողջ մնալու համար նա 19 օր ստիպված է եղել սնվել մողեսներով, գորտերով և սկյուռիկներով: Այս մասին գրում է Federal Post-ը:
Անհետանալուց մեկ օր անց նրա ընկերներն այդ մասին հայտնել են տեղի ոստիկանության շերիֆին: Տղամարդուն մոտ 2 տասնյակ մարդ է փնտրել, որոնողական աշխատանքներին նույնիսկ ուղղաթիռներ են կցվել:
Իսկ այդ ընթացքում Պենաֆլորը փորձել է ինքնուրույն դուրս գալ անտառից, սակայն՝ ապարդյուն: Հետո նա որոշել է տեղում մնալ` հույս ունենալով, որ իրեն կգտնեն: Նա շատ փորձությունների միջով է անցել, սակայն ամենից սարսափելին այն է եղել, երբ սայթաքել է և ընկնելով` կորցրել գիտակցությունը: Նա գաղափար անգամ չունի, թե որքան ժամանակ է անգիտակից վիճակում եղել:
Սակայն տղամարդու որոնողական աշխատանքները դադարեցվել են փոթորկի պատճառով և վերսկսվել են միայն 4 օր անց: Պենաֆլորին գտել են այլ որսորդներ և այդ մասին հայտնել շերիֆին: