21:37 , 15 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ծախսելով ընդամենը 200 հազար դոլար` երիտասարդ բրիտանացին այցելել է աշխարհի ավելի քան 196 երկիր:
Daily Telegraph տեղեկացնում է, որ 24-ամայ բրիատանցի Ջեյմս Ասկվիտը 5 տարվա ընթացքում արել է այն, ինչ շատերին չի հաջողվում անել ողջ կյանքի ընթացքում: Նա երկրագնդի ամենաերիտասարդ զբոսաշրջիկն է, ով այցելել է աշխարհի 196 երկիր:
Երիտասարդն իր շրջագայությունը սկսել է դեռ 2008 թ.: Այդ ժամանակից սկսած նա իր անձնագրի մեջ հավաքում բոլոր երկրների վիզաների և կնիքների հավաքածուն:
Երիտասարդ բրիատանցին իր շրջագյությունների համար ծախսել է 200 հազար դոլար, որը վաստակել է` աշխատելով հյուրանոցներում և սրճարաններում: