Զորին պարզունակ, ռուսահպատակ ծերուկ չէ, միամիտ չլինեք


20:13 , 15 հոկտեմբեր, 2013

Զորի Մագելանիչ-Պուծինիչ Բալայանը, չնայած իր «կպցրած» «Արցախի հերոս» մեդալին, իր ողջ կյանքում եղել է ահավոր զգուշավոր, քծնող ու պալատական ստրուկ /անկախ թե պալատը որտեղ է՝ Կրեմլո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում/: Նրան ճանաչողները այդպես են միշտ բնութագրել: Նման սկանդալային, հայի, հայաստանցու, արցախցու արժանապատվությունը, ինքնասիրությունը, հայոց ազգային-պետական շահերը վտանգող նամակ գրելը պետք է որ շատ հիմնավոր պատճառներ ունենա. 
1. Կամ ծերուկը խելքը թռցրել է եւ դարձել անտանելի /անհավանական է, նա այդ սորտը չէ եւ անգամ այս տարիքում կարողանում է բյուջեից ու այլ աղբյուրներից միլիարդներ կպցնել ու «հալալ քրտինքով» «ընտանիք» պահել/,
2. Կամ Սերժ Սարգսյանը թույլատրել է /մի բան էլ ավել՝ խրախուսել է, սրբագրել-խմբագրել է տեքստը/, որպեսզի Վիլնյուս գնալուց առաջ Մոսկվային ցույց տա, թե սրտով-հոգով ում հետ է ինքը /իսկ Զորին նրա սրտի մի փորոտիքն է/: Զորիին սատարողների ցանկը ինքնին խոսում է այս վարկածի մասին...
3. Ռուսաց ցարը քաջալերել է նրան գրել այդ նամակը՝ իբրեւ Սերժ Սարգսյանի Վիլնյուս գնալուց առաջ հնչող նախազգուշացում այն մասին, թե ումն է եղել Լեռնային Ղարաբաղը.... 

Մի խոսքով՝ Զորին պարզունակ, ռուսահպատակ ծերուկ չէ, միամիտ չլինեք....