19:16 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը ճանաչվել է պատմության մեջ ամենասրամիտ վիրավորանքի հեղինակ: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նման արդյունքներ է ի հայտ բերել հարցումը՝ նվիրված ամերիկացի դաշնակահար և երգիչ Լիբերաչեի մասին ֆիլմի թողարկմանը:
Հարցման արդյունքներով առաջին տեղում եղել է Չերչիլի պատասխանը խորհրդարանական Բեսի Բրեդոկի դիտարկմանը: Նա ակնարկել էր, թե Չերչիլը հարբած է: «Սիրելի´ս, իսկ դուք անճոռնի եք: Ես մինչ առավոտ կսթափվեմ, իսկ դուք այդպես էլ անճոռնի կմնաք»,- ասել է վարչապետը:
Առավել սրամիտ վիրավորանքների թվում է հայտնվել քաղաքական գործչի ևս մեկ արտահայտություն: Խոսքն այն արտահայտության մասին է, որը նա արել էր կնիքի պահապան լորդի հասցեին, ով անհապաղ հանդիպում էր պահանջել վարչապետի հետ, մինչդեռ նա զուգարանում էր. «Ասացեք նրան, որ չեմ կարող միաժամանակ զբաղվել երկու կեղտով»: Այս արտահայտությունը հարցումների արդյունքներով՝ հայտնվել է 5-րդ տեղում:
Երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի հասցեին ասել էր, որ «խոզը խոզ է մնում, որքան էլ շրթներկ քսես»: Լիբերաչեի արտահայտությունը հայտնվել է երրորդ տեղում: Հարցվածներին դուր էր եկել նրա մեկնաբանությունը՝ ուղղված իր ելույթի հասցեին քննադատություններին: «Շնորհակալություն այդքան հետաքրքիր հոդվածի համար: Կարդալով այն՝ ես ծիծաղել եմ մինչև բանկ՝ ողջ ճանապարհին»,- ասել է դաշնակահարը նյութի հեղինակին: