Ռուս տղամարդը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ վթարի է ենթարկվել ու մահացել


21:11 , 15 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Լվովի մարզի բնակիչը մահացել է երկակի ճանապարհա-տրանսպորտային պատահարի պատճառով:

Unian.net կայքի փոխանցմամբ` hոկտեմբերի 14-ին կամազի 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա մի տղամարդու: Դրանից հետո բեռնատարի վարորդը որոշել տուժածին ինքն անձամբ տեղեփոխել հիվանդանոց:

Հիվանդանոցի ճանապարհին էլ տեղի է ունեցել 2-րդ վթարը: Կամազի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ստացած մարմնական վնասվածքներից 36-ամյա տուժած տղամարդը տեղում մահացել է, իսկ վարորդին ոչինչ էլ չի պատահել: