19:09 , 15 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական 2-րդ խմբի վերջին խաղում ուժերն է չափել Լիտվայի իր հասակակիցների հետ:
Հայ ֆուտբոլիստներին հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր ոչ ոքի խաղալ այս մրցավեճում և ամբողջ հանդիպումն անցել է Հայաստանի հավաքականի շոշափելի առավելության, սակայն, այդուհանդերձ, լիտվացիներին հաջողվել է նվազագույն հաշվով հաղթանակ տանել:
Մրցավեճի ելքը վճռել է 15-րդ րոպեին Ստանկյավիչուսի խփած միակն գնդակը:
Խմբի մյուս խաղում Ռումինիայի հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել մրցավեճը Լեհաստանի ընտրանու հետ:
Ռումինացիները 5 միավորով խմբում գրավեցին առաջին հորիզոնականը:
Լիտվայի ընտրանին վաստակեց 4 միավոր և միավորներով հավասարվեց Հայաստանի հավաքականին ու լրացուցիչ ցուցանիշներով գրավեց երկրորդ տեղը:
Առաջնության կազմակերպիչները՝ լեհերը, վաստակած 2 միավորով զբաղեցրեցին վերջին հորիզոնականը: