Սամվել Պետրոսյան. Բաց ֆուտբոլ կլինի, 4-5 գոլ կխփվի


18:50 , 15 հոկտեմբեր, 2013

g_imageFootsport.am-ը գրում է.

Նախկինում ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Սամվել Պետրոսյանն այսօր կայանալիք Իտալիա- Հայաստան մրցավեճում գոլառատ խաղ է ակնկալում. <Հետաքրքիր մրցախաղ է սպասվում: Իտալացիներն արդեն ապահովել են 1-ին տեղը և անկաշկանդ ու բաց ֆուտբոլ կխաղան: Կարծում եմ` հանդիպմանը 4-5 գոլ կխփի: Չնայած Հայաստանի հավաքականը տեսական չնչին հնարավորություններ է պահպանում, սակայն, կարծում եմ,  մերոնք կընդունեն մարտահրավերը և իրենք էլ անկաշկանդ ու բաց ֆուտբոլ կցուցադրեն: Եթե նույնիսկ այսօր մեզ համար ցանկալի արդյունքը չապահովենք, այս հանդիպման կարևորությունը մեծ է>:  Սամվել Պետրոսյանը գտնում է, որ հաղթանակի հնարավորություններ  մեր թիմն ունի, սակայն դժգոհ չի մնա, եթե առաջիկա խաղում գոնե չպարտվենք: <Մենք այս ընտրական փուլում արտագնա խաղերում հաղթել ենք Դանիայի, Չեխիայի ուժեղ հավաքականներին, ինչու դա չանել նաև Իտալիայում: Սակայն դժգոհ չեմ մնա, եթե մեր հավաքականը չպարտվի: Վերջին խաղում, ճիշտ է, հաղթեցինք բուլղարացիներին, սակայն այն մեծ դժվարությամբ տրվեց: Իհարկե, Իտալիայի պես հավաքականի դեմ խաղերում թիմն ամրապնդվում է, ավելի հասուն դառնում: Իսկ Եվրոպայի ընտրական փուլում ավելի մարտունակ հավաքական ունենալու համար այսպիսի մրցախաղերի օգուտն անփոխարինելի է>:

Քանի որ մրցակիցն արդեն ապահովել է իր տեղը հաջորդ փուլում, հնարավոր է իտալացիների մարզիչը ոչ ուժեղագույն կազմը մտցնի խաղադաշտ: Հարցին, թե  այս դեպքում արդյոք մեր հավաքականի հնարավորությունները չեն բարձրանա, Սամվել Պետրոսյանն այսպես արձագանքեց. < Հակառակը. եթե խաղալու հնարավորություն ունենան այն ֆուտբոլիստները, ովքեր սովորաբար պահեստայինների նստարանին են, ավելի դժվար կլինի մեր հավաքականի համար: Նրանք կձգտեն կաշվից դուրս գալ` իրենց տեղը հավաքականում ամրագրելու համար: Իսկ ահա, օրինակ, Պիռլոյի համար այդպիսի խնդիր չկա: Այնպես որ, նպատակահարմար է, որ իտալացիները մեր դեմ խաղան ուժեղագույն կազմով>: Իտալացիների գլխավոր մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ պետք է առավելապես զգուշանալ  Հայաստանի հավաքաքականի 4 խաղացողից: Ցանկացանք իմանալ, թե ում է նկատի ունեցել մարզիչը: Սամվել  Պետրոսյանն իրեն բնորոշ հումորով այսպես պատասխանեց. < Պրանդելին մեր հավաքականի կազմը չգիտի: Կարող եմ նշել 3-ի անունները. Օզբիլիսը, ում ես այսօրվա դրությամբ մեր հավաքականում լավագույնն եմ համարում, Հենրիխ Մխիթարյանին և Յուրա Մովսիսյանին: Կարծում եմ` Մխիթարյանը դեռևս ամբողջովին չի դրսևորել իր հզոր ներուժը, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ նա իր նոր ակումբում լիովին չի հարմարվել: Դա սովորական ու բնական է նույնիսկ ամենահանրաճանաչ խաղացողների համար: Իսկ 4-րդ ֆուտբոլիստին, ում կարող էր նկատի ունենալ Պրանդելին, չեմ գտնում: Հաստատ, նա մեր հավաքականի կազմը չգիտի>:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ