18:44 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր հերթական բողոքի ակցիան և երթն անցկացրեց՝ Փակ շուկայի նախկին տեսքը վերականգնելու պահանջով:
Նշենք, որ նախաձեռնության անդամները նոր մարտավարություն են որդեգրել՝ ամեն օր այցելել քաղաքի որևէ հատվածում տեղակայված «Երևան սիթի» սուպերմարկետ և դրա դիմաց ակցիա անցկացնել՝ մարդկանց հորդորելով այնտեղից առևտուր չանել:
Այսօր հերթը Կոմիտաս պողոտայի վրա տեղակայված «Երևան սիթի» սուպերմարկետինն էր, սակայն ակտիվիստներին այնտեղ, ինչպես և Փակ շուկայի դիմաց, դիմավորեցին Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ո՛չ օտարերկրյա լրտեսներին», «Ո՛չ գրանտակերներին» մշտական պաստառներով:
Մանրամասները՝ տեսանյութում: