18:19 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ահազանգում է, որ Կոմիտաս փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները:
«Նախախորհրդարան»-ից 20 րոպե առաջ տեղեկացրել են Արաբկիրի ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել: