ՀՀ Անկախության նվիրված տոնական միջոցառում՝ Մադրիդում


18:06 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 14-ին Մադրիդի Բժշկության Թագավորական Ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 22-ամյակին և աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական մեծ հանդես: 

Միջոցառմանը ներկա է գտնվել Իսպանիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, իսպանացի դիվանագետներ, օտարերկրյա դեսպաններ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի բացման խոսքին հետևել է դասական երաժշտության համերգը: 

Միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի, Իսպանիայի Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լևոն Մելիքյանի և նույն նվագախմբի մենակատար Գուստավո Դուարտեի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

Միջոցառման վերջում տրվել է պաշտոնական ընդունելություն` հայկական ուտեստների մատուցմամբ: