iPhone-ի 10 տարօրինակ աքսեսուարներ


17:51 , 15 հոկտեմբեր, 2013

167 Top 10 Bizarre iPhone Accessories

Մի քանի աքսեսուրների ընտրությամբ iPhone օգտագործելն ավելի հարմարավետ ու միևնույն ժամանակ զիլ կարող է լինել: Սակայն կան ընկերություններ, որոնք բավականին տարօրինակ աքսեսուարներ  են արտադրում: Այս հոդվածում առանձնացրել ենք այդպիսի 10 հիրավի անպետք աքսեսուարներ, որոնք միայն գադջեթներից կախվածություն ունեցողները կարող են գնել:

 10   Ապակու մաքրիչ սարք

160 Top 10 Bizarre iPhone Accessories

Որքան էլ տարօրինակ թվա, ինչպես մեքենաների դիմապակիները, այնպես էլ iPhone-ները կարող են այսպիսի ապակեմաքրիչ խոզանակ ունենալ:

 9   iType կամ iPhone-ի առանձին ստեղնաշար

220 Top 10 Bizarre iPhone Accessories

Իսկ դուք կօգտագործեի՞ք նման ստեղնաշար: ION ընկերությունը համենայն դեպս դադարեցրել է այս աքսեսուարի արտադրությունը, քանի որ այն այնքան էլ պրակտիկ չէր ու չէր վաճառվում:

 8   iCarta զուգարանի թղթի աման

161 Top 10 Bizarre iPhone Accessories

Դժվար է որևէ մեկնաբանություն թողնել այս աքսեսուարի համար, որն իր վրա iPhone-ի համար նախատեսված տեղադրման տեղ ունի:

 7   Կապիշոնով պատյան

221 Top 10 Bizarre iPhone Accessories

Մեկնաբանությունն ավելորդ է:

 6    Հեռախոսի համար նախատեսված օբյեկտիվ

162 Top 10 Bizarre iPhone Accessories

Եթե ցանկանում եք հսկայական չափերի հասցնել լուսանկար` մեծացնելով «zoom»-ը ապա կարող եք ձեռք բերել դրա համար նախատեսված օբյեկտիվը:

 5   Սթիլուս գրիչ

222 Top 10 Bizarre iPhone Accessories

Սա թերևս արտադրվել է հատուկ երկար եղունքներ ունեցողների համար:

 4   iPhone կրիչ պատյան-պայուսակ

163 Top 10 Bizarre iPhone Accessories

Ատրճանակների համար գոտի պատյաններին եկել են փոխարինելու iPhone-ների համար նախատեսված գոտի պատյանները:

 3   Խաղային բռնակով պատյան

164 Top 10 Bizarre iPhone Accessories

Այս մեկն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են իրենց iPhone-ը այնպիսի մի բանի տեսք ունենա, որը օրինակ Բեթմենը կարող էր նետել չարագործի վրա: Չեք հավատա, բայց սա 40 դոլար արժե:

 2   Մատների ծայրերը բաց ձեռնոցներ

165 Top 10 Bizarre iPhone Accessories

Ձեռնոցներն այն մարդկանց համար են, ովքեր կախվածություն ունեն իրենց հեռախոսից… չնայած շատերի համար այս մեկն այնքան էլ անօգուտ աքսեսսուար չէ:

 1   iPhone-ի հեռուստացույց-գլխարկ

166 Top 10 Bizarre iPhone Accessories

Այս աքսեսուարն այլևս չի արտադրվում, այնպես որ  չշտապեք փնտրել խանութներում: