17:36 , 15 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Neon Tommy պարբերականը հրապարակել է «Թուրքիան թաքցնում է Հայոց ցեղասպանության փաստը» խորագրով հոդված, որտեղ անդրադարձ է կատաչրված Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությանն ու մեր օրերում Թուրքիայի պահվածքին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«1915թ-ին Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո, օսմանյան թուրքերը կոտորեցին հայ ժողովրդին: Մինչ օրս, Թուրքիան ժխտում է այդ ոճրագործության հարցում իր մեղքի բաժինը, իսկ ԱՄՆ-ն էլ ամուր կանգնած է այն քիչ պետությունների շարքում, որոնք դեռ չեն ճանաչել սպանությունները որպես ցեղասպանություն:
Քանի որ ավելանում են աշխարհում այն կառավարությունների թիվը, որոնք ճանաչում են այն, վերջին տարիներին Թուրքիան սկսել է բազմապատկել իր ջանքերը թե երկրի ներսում, թե իր սահմաններից դուրս, պայքարել հիշատակի և ոգեկոչման արարողությունների դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ